▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել». Գագիկ Ծառուկյան

«Ցանկալի հյուր են բոլորը: Հրավիրել եմ բոլորին՝ և Րաֆֆի Հովհաննիսյանին, և Լեւոն Տեր-Պետրոսյանին... Մենք  բոլոր-բոլորին հրավիրել ենք: Եկեղեցու դռները բոլորի առաջ բաց են»,- ասել է Գագիկ Ծառուկյանը՝  Աբովյանում կառուցված եկեղեցու օծման արարողության ժամանակ:

Իսկ եթե բոլորը չընդունեն հրավերը, ինչպե՞ս դա կմեկնաբանվի հարցին, Ծառուկյանն ասել է, որ դրա պատասխանը պետք է լրագրողները տան:  Կարևորն այն է, որ իրենք բոլորին հրավիրել են:

Ծառուկյանը նաև ընդգծել է, որ ցանկացած հաջողություն կարելի է արձանագրել միավորման եղանակով:

Պատասխանելով galatv.am-ի այն հարցին, թե ԲՀԿ-ն հնարավո՞ր է դառնա ընդդիմություն, Ծառուկյանը պատասխանել է. «Ո՛չ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող  է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին եւ ժողովրդին: Ես միշտ ասել եմ, որ քաղաքականության մեջ մտել եմ ոչ թե  անձնական շահի համար, քծնանքի, այլ երկրի հզորացման զարգացման համար»:as

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին