Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Համացանցում նոր կադրեր են տարածվել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից: Պատգամավորները միմյանց հայհոյում ու վիրավորում էին: Հիշեցնենք՝ «4 երեխաներիս ու տիկնոջս հետ կգնամ եկեղեցի, մոմ կվառեմ ու կգնամ քննչական» ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանն այս ելույթից հետո հեռացել էր դահլիճից, չէր պատասխանել պատգամավորների հարցերին, ինչից հետո վիճաբանություն ու քաշքշուկ էր սկսվել: Նա որոշել էր ազատության մեջ գտնվելու ժամերն անցկացնել ընտանիքի հետ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու միջնորդագրի քննարկումը շարունակվում է: Դիտեք նաև՝
|
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութվ․ «Ծանոթացեք, այստեղ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հոխորտացող հրոսակներն են, սրանք գրավել են Ազգային ժողովը և պետության օրենսդիր մարմինը դարձրել են «ախոռ»։ Այստեղից շատ վաղուց հնչում են միայն զզվելի ճղճղոցներ ու ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր։ Սիրելի քաղաքացիներ, տեսեք, թե ձեր օրուգիշեր տքնած աշխատանքից վճարած հարկերով ում եք «կերակրում» ու ձեր հաշվին պահում»։ |