▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիոլոգիական լաբորատորիաները բացվել են Հայաստանում ԱՄՆ-ի կողմից ռազմական նպատակով. Արման Ղուկասյան

 

«Տեսակետ» մամլո ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» ակումբի մամլո ասուլիսը «Բիոլոգիական լաբորատորիաները Հայաստանում` որպես օտարերկրյա ռազմական նշանակության օբյեկտներ» թեմայով:

Ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը նշեց, որ 2010թ-ից բիոլոգիական լաբորատորիաների թիվն ամբողջ աշխարհում հասել է 20-ից 400-ի: Բիոլոգիական լաբորատորիաները բացվում և օժանդակվում են ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության կողմից` մասնավորապես ֆինանսավորվում են սպառնալիքների նվազեցման գործակալության կողմից: 2010թ-ից ռեֆերենս լաբորատորիաները բացվել են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ղազախստանում և Ուզբեկստանում: Միանշանակ կարող ենք փաստել, որ այդ լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն, քանի որ իրենց օժանդակությունը կատարվում է ռազմական կառույցի կողմից, իսկ գործունեությունն անցանում է խիստ գաղտնի պայմաններում: Լաբորատորիաների օժանդակման համար տրամադրվում են խոշոր գումարներ, մասնավորապես Ուկրաինայում դա կազմել է 175 մլն. ԱՄՆ դոլար, Վրաստանում` 150 մլն դոլար, Ղազախսատնում` 130 մլն դոլար:

Հայաստանում գործում են այդպիսի ռեֆերենս լաբորատորիաներ Երևանում, Գյումրիում և Իջևանում: Չկա որևիցե կասկած, որ ԱՄՆ-ն, ծախսելով այդքան խոշոր գումարներ, այն էլ Պենտագոնի ֆինանսավորմամբ, հետապնդում է լուրջ քաղաքական և ռազմավարական նպատակներ: Նպատակը մեկն է` ստեղծել բոլոր երկրներում, որտեղ գործում են այդպիսի լաբորատորիաներ, բիոլոգիական զենքի տեսակներ, որոնք ադապտացված կլինեն տվյալ տեղանքին: Ուսումնասիրելով տարբեր վարակներ` Պենտագոնը ոչ թե զբաղված է այդքան գումար վատնելով այդ երկրներում հիվանդությունների կանխմամբ, այլ ստեղծում է նոր բիոլոգիական տեսակի ազդեցության միջոցներ տվյալ երկրների նկատմամբ: Բանախոսն ավելացրեց, որ աշխարհում տարբեր վարակների թիվը կտրուկ աճել է լաբորատորիաների աճին զուգահեռ, և բավականին շատ մասնագետներ հայտնի թռչնի գրիպի վարակի տարածումը կապել են Վրաստանում այդպիսի ռեֆերենս լաբորատորիաների գործունեության հետ:

Ղուկասյանը հայտարարեց, որ հունիսի 15-ին, ժամը 12:00-ին կանցկացնեն ակցիա ԱՄՆ դեսպանատան առջև և կփոխանցեն ԱՄՆ դեսպանին նամակ-պահանջագիր հստակ հարցադրումներով:

Մեկ այլ բանախոս Ծովինար Կոստանյանն իր ելույթում նշեց, որ, ուսումնասիրելով հարևան Վրաստանի փորձը, որտեղ լաբորատորիաների մասշտաբները և իրենց ֆինանսավորումները գերազանցում են քաղաքացիական նպատակների համար նախատեսված լաբորատորիաների ֆինանսավորումը, կասկածներ են առաջանում, որ դրանք կարող են օգտագործվել այլ նպատակների համար, մասնավորապես` հավաքել տվյալ երկրում ազգային պաթոգենները: Անհրաժեշտության դեքպում դրա արդյունքում ստեղծած նոր տեսակի վարակներն կարող են օգտագործել ընդդեմ տվյալ երկրի կամ տարածաշրջանի:

«ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը Երևանում ռեֆերենս լաբորատորիա ստեղծելու համար տրամադրել է 15.5 մլն դոլար: Իսկ ընդհանուր առմամբ 18 մլն դոլար: Մենք վստահ ենք, որ եթե այդ լաբորատորիաների ֆինանսավորումը հատկացվում է ռազմական կառույցի կողմից, ապա լաբորատորիաների նպատակները նույնպես ռազմական բնույթի են» ,- ասաց նա:

Կոստանյանը նշեց, որ իրենք ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից հետո, այն է որ լաբորատորիաների աշխատանքների մասին տեղեկատվությունը բաց է հանրության համար, այցելեցին այդ լաբորատորիաների գրասենյակ որպեսզի ստանան որոշակի պատասխաններ իրենց հուզող հարցերին: Հարցերը հետևյալն էին.

  1. Ինչու՞ հենց ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն է ֆինանսավորում ռեֆերենս լաբորատորիաների գործունեությունը:
  2. Եթե ֆինանսավորումը կատարվում է Պենտագոնի կողմից, ապա նպատակները նու՞յնպես ռազմական են:
  3. Եթե նպատակները ռազմական են, ապա ինչու՞ չկա որևիցե համաձայնագիր Հայաստանի և ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունների միջև, համաձայն որի ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները կարող են տաղակայվել ՀՀ-ում:
  4. Ինչու՞ են լաբորատորիաները գտնվում մանկական հրապարակների և խիտ բնակեցված վայրերի կողքին:

Բանախոսը ավելացրեց, որ իրենք այցելության արդյունքում չեն ստացել որևիցե հարցի պատասխան, բացի նրանից, որ այդ լաբորատորիաներն ունեն ռազմավարական նշանակություն և այնտեղ առկա են խիստ վտանգավոր և մահացու վարակներ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին