Ղրղըզստանում կայացել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստը: Բիշքեկում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ընթացքում ստորագրվել է ՀԱՊԿ անդամ երկրների Հավաքական գործողությունների ծրագիրը, որը ենթադրում է ահաբեկչական սպառնալիքներին համատեղ հակազդելու գործողությունների կատարելագործում:
Այս առիթով ֆեյսուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցինք»:
Դիտեք նաև՝ Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը
Կարդացեք նաև՝Ինչպե՞ս Սոորոնբայ Ժեենբեկովը դիմավորեց Նիկոլ Փաշինյանին