«Կործանվեց, փլվեց, վերջացավ... Հիմա ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը. սա պատերազմ ա կոնկրետ: Իհարկե, պրոբլեմներ կան, լուրջ են, բայց կարևոր է, որ դրանց լուծման բանաձևը ճշգրիտ դնենք տրամաբանության հիմքում: ՀՀ-ում առնվազն 20 տարի գործել ա մի իշխանություն, որի փիլիսոփայությունը եղել է հետևյալը՝ սովա՞ծ ես, առ քեզ բրինձ, ձեթ, ատամներդ նայելո՞ւ ա, հեսա կուսակցական խմբակները կգան, գյուղում ատամնաբույժ կբերեն ու քեզ կգրանցեն ցուցակում, քեզ ի՞նչ ա պետք՝ բիզնե՞ս, առ, փո՞ղ ա պետք, առ, բայց մենակ իմացիր, որ դու չունես քաղաքացիական ինքնուրույնություն, դու ոչ մի բան ես, մենք սուպերմեններ ենք, դուք՝ ընդամենը մեզ սպասարկելու համար եք»,- այսօր ԱԺ-ում ամփոփիչ ելույթի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակին ու առաջացած մարտահրավերներին:
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում էր 2018-ի բյուջեի կատարողականը:
Կարդացեք նաև՝ Կառավարության աշխատանքն այլ կերպ, քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել. Նիկոլ Փաշինյան