▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բջջային հեռախոսն ու բանկային քարտը գողացողը հայտնաբերվեց

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 26 երթուղու ավտոբուսում 1998 թ. ծնված Նարինե Ն.-ի բջջային հեռախոսն ու բանկային քարտը գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 3-ին, ժամը 17-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին