▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են վերականգնել իրենց հեղինակությունը. Խորեն Բայրամյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։

«Խմբի առաջատար լինելուց մենք ճնշում չէինք զգում։ Ինչ վերաբերում է Գերմանիայի հավաքականից կրած պարտությունից հետո մեր հետեւություններին՝ ցույց կտա հաջորդ հանդիպումը։

Բոլոր տղաները ցանկանում են վերականգնվել նախորդ խաղից հետո, գլխավոր մարզիչ Կապառոսն էլ հանդերձարանում ասաց անհրաժեշտ խոսքեր։ Բոլորս էլ հասկանում ենք, թե Գերմանիան ինչ թիմ է։

Շատ կարեւոր է վաղվա խաղը, որին պետք է մոտենալ տաք սրտով եւ սառը գլխով։ Պետք է արժանի խաղ ցուցադրել։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են վերականգնել իրենց հեղինակությունը։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի արդարացնենք երկրպագուների սպասելիքները։

Չեմ կարծում, որ գերմանացիներից կրած պարտությունը բացասական շատ մեծ ազդեցություն կունենա հաջորդ խաղում։ Մենք ունենք բազմաթիվ ուժեղ խաղացողներ։ Բոլորի համար էլ անգին փորձ էր։ Ես առաջին անգամ էի խաղում այդքան հզոր հավաքականի դեմ։ Շատ բան չստացվեց, բայց կարծում եմ՝ հաջորդ անգամ այլ կերպ կխաղանք։ Լիխտենշտեյնի դեմ խաղի վրա ազդեցություն չի ունենա բացասական։ Բոլորս կլինենք հավաքված եւ կցուցադրենք լավ ֆուտբոլ»,- ասել է Բայրամյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին