▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս. Փաշինյան

Մեզ համար անընդունելի չեն նաեւ այն առաջարկները, որոնք ձեւակերպվում են արեւմտյան երկրների կողմից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրանց էությունը հետեւյալն է,. տարբերակներից մեկի համաձայն ասվում է՝ եկեք ԼՂ հարցի վրա շատ չկենտրոնանանք, ըստ էության, համարենք սա ստատուս քվո, եւ լուծենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը: Մյուս մոտեցումն այն է, որ եկեք գնանք, լուծենք ԼՂ հարցը; Այստեղ հարց կարող է ծագել, թե կողմոերից ո՞վ է Լեռնային Ղարաբաղը համարում Ադրբեջանի մաս, եւ ով չի համարում Ադրբեջանի մաս:

Ցավոք, միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե աշխարհում կա երկիր, որը Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող այդ մասին հրապարակային արտահայտվի: Որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակն այլ է», - ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին