▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորդ էլ սրճարան գնում եք, չէ՞, մեկ բաժակ պակաս խմեք.1000 դրամ բացի տեղացիներից նաև Սփյուռքի՞ց կպահանջեն

«Բանակին 1000 դրամ տալը պետք է լինի ազգային տուրքի գաղափար: Ես մեծ ոգևորություն ապրեցի Վիգեն Սարգսյանի այդ առաջարկից, քանի որ բարեգործություն անելը, անկախ նյութական վիճակից, մարդուն բարձրացնում է, վեհացնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը՝ հավելելով.

«Լավ կլինի, որ Հրանուշ Հակոբյանը Սփյուռքին դիմի, որպեսզի սփյուռքահայությունը երկու ամիսը մեկ հինգ դոլար փոխանցի այդ ֆոնդին, հատկապես երկքաղաքացիություն ունեցողներին: Հայկական անձնագիրը չպետք է պարզապես աքսեսուար լինի»:

Լրագրողների դիտարկմանը, թե խոսքը ոչ թե 1000 դրամ չտալու մասին է, այլ իշխանությունների նկատմամբ հասարակության անվստահության, Դևրիկյանը պատասխանել է. «Մենք թուրքերին չենք կարող ասել՝ սպասեք մինչ վստահությունը վերականգնենք: Չեմ կարծում, թե այդ գումարները տեղ չեն հասնի: Սա այն փողը չէ, որը կուտվի»:

Քննարկման մյուս բանախոսներից գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ հավելել է, որ ինքը կողմ է ֆոնդի գաղափարին. «Այո, այդ հազար դրամը պիտի տալ: Երանի չէր՝ 100  տարի առաջ այդ 1000 դրամները հավաքվեին, որ ազգը միավորվեր, եւ Արևմտյան Հայաստանը այսօր Թուրքիայում չլիներ:Բոլորդ էլ սրճարան գնում եք, չէ՞: Սրճարանում մեկ գավաթ սուրճն այսօր արժե 1000 դրամ: Ենթադրենք, ամիսը մեկ գավաթ սուրճ պակաս ես խմում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին