▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոլորի մտքում հետևյալ հարցն է՝ ե՞րբ ենք հեռացնելու չարիքին»․ Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտնեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ, բոլորի մտքում հետևյալ հարցն է եղել․ «Ե՞րբ ենք հեռացնելու այս չարիքին։ Բոլորի ակնկալիքն է դա։ Եվ սա ուրախություն է ինձ համար, որովհետև աճող տրամադրությունը խոսում է այն մասին, որ մարդիկ այլևս չեն հարցնում՝ հնարավոր է կամ անհնար, այլ գիտակցում են, որ հրամայական է, անհրաժեշտություն ու պահանջ»,- նշեց նա։

***

«Անոնսում են այն մասին, որ ընտանիքը կարևոր չէ, ընտանիքի սրբությունը, գաղափարաը, եկեղեցով պսակված լինելը, կամ պետության առջև օրինական կերպով ամրագրած լինելը կարևոր չէ։ Տեսեք՝ ինչպիսի ընտանիքի մոդել են քարոզում, փորձում են ցույց տալ, որ այսպես էլ կարելի է ապրել»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի «Ամուսնացա՞ծ ենք, թե ամուսնացած չենք» թեմայով եթերին, ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

***

«Մեզ հասած բոլոր տեղեկություններով, այս մարդկանց վերջը, վերջավորությունը ուղղակիորեն հասել է»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով․ «Նայեք սրանց խոսույթին, թեմաներին, չկա ոչ մի իրական թեմա, դատարկ է․ պարզապես մեզ, այսպես ասած, իրենցով զբաղեցնելու մասին է ամեն ինչ։ Իսկ մեր ճանապարհը մեկն է՝ ժամ առաջ հեռացնել չարիքի իշխանությանը։ Մեր տված խոստումը կատարելու ենք՝ որքան էլ այն տևի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին