▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորիս հայտնի Աղի լճի տարածքը կվերածվի հանգստի հանրային գոտու․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Էրեբունիում բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Դեռևս նախորդ տարի աշխատանքային այցի ընթացքում տեղում ծանոթացա Խաղաղ Դոնի 23 շենքում առկա կոյուղու խնդրին: Այժմ շուրջ 1000 բնակիչ ունեցող շենքի նոր կոյուղու կառուցման աշխատանքաներն արդեն ընթացքի մեջ են։

Գործանական փուլում է նաև 4-րդ կարգի վթարային շենքերի հիմնախնդրի լուծման աշխատանքները, որ կանցկացվեն պետություն-համայնք-կառուցապատող համագործակցության շնորհիվ։ Առանցքային է նաև Վարդաշենի վթարային հանրակացարանների խնդիրը, որտեղ 190-ից ավել ընտանիք է ապրում։

Ընթացիկ տարում Էրեբունիում կբարեկարգվի 21 բակային տարածք, իսկ բոլորիս հայտնի Աղի լճի տարածքը կվերածվի հանգստի հանրային գոտու։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին