▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը, ոչ թե քննարկումը, ում որտեղ է նշանակում. Շարմազանով

«Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերը պետք է լինեն հողատուի հեռացումն իշխանությունից եւ գերիների վերադարձը»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Մնացած օրակարգերն անիմաստ են ու կեղծ՝ լինեն դրանք արտահերթ ընտրություններ, դեսպանների փոփոխություն , խորհրդարանական հանձնաժողովի ստեղծում կամ ԲԴԽ անդամների ընտրություն։

Հետեւաբար բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը, այլ ոչ թե քննարկումները, թե ում որտեղ է սա նշանակում:
Մոլորություն է այս հողատու ռեժիմից ազգային ու պետական շահը սպասարկող քայլ ակնկալել։

Ուստի ազգային ներուժը պետք է կենտրոնացնել միմիայն այդ ուղղությամբ։
Ինչպե՞ս։ Ե՞րբ։

Սրանք են այն հարցերը,որոնց պատասխանները գտնելու համար պարտավոր ենք լարել մեր միտքը։

Թե չէ հողատուն «պետրոսին» նախարար նշանակեց,իսկ «պողոսին»՝ դեսպան թեմաները, ինչպես կասեր դասականը՝ «քամի» են»,-գրել է Շարմազանովը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին