Տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել: Մշտադիտարկման և վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վարորդների և ուղևորների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Արձանագրված խախտումների հիմքով Ճանապարհային ոստիկանությունը կազմել է համապատասխան արձանագրություններ, նաև Տեսչական մարմնի մասնագետները վարորդների և ուղևորների շրջանում իրականացրել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ։


