▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորս գիտենք` ՍԴ-ն գործել է նախորդ կոռումպացված իշխանական բուրգի մեջ. Փաշինյան

Հանրությունը շարունակում է դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը դնել կառավարության վրա, չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ինքը հրաժարվում է միջամտել դատական իշխանության գործերին և հրահանգներ իջեցնել:

Այդ մասին Նիկոլ Փաշինյանը նշեց Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում:  

«Այս  ընթացքում երևույթ տեսանք, որ հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը շարունակում է դնել կառավարության վրա: Մեկին բաց են թողում, հանրությունը շարունակում է մտածել, որ կառավարությունը գնում է կուլիսային պայմանավորվածությունների: Դա տեղի ունենում, որովհետև կա տոտալ անվստահություն դատական իշխանության նկատմամբ, որովհետև  Սահմանադրական դատարանն ուղղակի կամ անուղակի մասնակցել է ժողովրդի կամարտահայտման դեֆորմացմանը: Բոլորս գիտենք, ՍԴ-ն անկախ չի գործում, գործել է նախորդ կոռումպացված իշխանական բուրգի մեջ: Մենք ասում ենք՝ եկեք ձևավորենք անկախ դատական համակարգ, երբ դատարանն ինչ-որ բան որոշի՝ չսկսենք քննարկել, թե ինչ, որտեղ, ինչպես: Մենք դատարանի որոշումը պետք է ընդունենք որպես հիմնարար որոշում»,- ասաց վարչապետը:  

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ իշխանությունն այսօր ասում է՝ «եկեք ստեղծենք անկախ դատական համակարգ, որպեսզի նրա որոշումները ծանր ու թեթև չանենք»: «Այսօր գոյություն ունի այն ՍԴ-ն, որը կայացրել է բացառապես կոնյունկտուրային որոշումներ, որոնք ծառայել են բացառապես կոռուպցիոն իշխանությանը: Այդ ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն: Սա հանրության շրջանում կառավարութան անգործություն է մեկնաբանվում: Այս առումով մենք պետք է կարողանանք այս խնդիրը լուծենք: 

Մենք ուզում ենք անկախ դատական համակարգ, սակայն այն շարունակում է կախված լինել կոռուպցիոն համակարգից, դա ակնհայտ է և ապացուցվում է փաստերով: Հանրապետականի քաղաքական որոշմամբ որոշվել է, որ ի հեճուկս հանրության, ՍԴ-ն պետք է գործի հին տրամաբանությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին