▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորելը, ՌԴ նախագահ Պուտինը շեշտել են՝ Փաշինյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

«Սերժ մերժող տգետներ, լսեցի՞ք Պուտինին։

Իսկ դու՞ք,Նիկոլի հաճախորդներ։

Կամ դուք,սամվել բաբայաններ…

Եթե չեք լսել,լսեք։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահն ասում է.

1. Արցախի կարգավիճակը որոշվելու էր հանրաքվեով։

2. Հայկական կողմը/Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան զույգը/ պնդում էր հանրաքվեի համար կոնկրետ ժամկետ նշել։

3. Ակնհայտ էր,որ եթե նույնիսկ 20 տարի հետո լիներ հանրաքվեն,Արցախն անկախանալու էր եւ միջազգայնորեն ճանաչված պետություն էր հռչակվելու։

4.Փաշինյանն է թաղել Արցախի հարցը՝ ճանաչելով 2022-ի աշնանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս։

5.Թե ԵՄ ներկայացուցիչ Բորելը, թե ՌԴ նախագահ Պուտինը շեշտեցին՝ Փաշինյանն առաջին Հայաստանի ղեկավարն է,ով ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս։

Այսքանից հետո Սերժի բանակցային ժառանգությունից բողոքողները կամ իդիոտ են,կամ՝ ինֆանտիլ»,- գրել է Շարմազանովը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին