Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում փոքրիկ պատմություն է ներկայացրել նորապսակ զույգի՝ վրացահայ բժշկի եւ նրա տիկնոջ անցկացրած օրերի մասին: Զույգը մեղրամսում է եւ ստիպված է այն անցկացնել մեկուսարանում՝ կարանտինային գոտում, աշխատանքային գործընթացում, որտեղ բուժում են ստանում բազմաթիվ մարդիկ:

«Երեկոյան ստուգայցերը Երևանի կարանտինի գրասենյակի պարտադիր գործընթացներից են: Այսօր ստուգայցի ժամանակ COVID-19 դրական ասիմպտոմ մեկուսարանում հանդիպեցի նման պատկերի.
Լուսանկարում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժաշխատողներ, վրացահայ բժիշկ Գեորգի Կանտարիան ու նրա՝ մասնագիտությամբ բուժքույր, կին Տաթև Կանտարիան են: Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկյանի խոսքով՝ նրանք վերջերս են ամուսնացել, գտնվում են մեղրամսի մեջ ու այսպես են անցկացնում համատեղ կյանքի քաղցր ժամեր՝ օգնելով COVID-19 դրական ասիմպտոմով մեր հայրենակիցներին:
Հպարտ եմ մեր կամավորներով»,- գրել է Վանեսյանը:


