▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 18.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Բուն խնդիրը գտնվում է Հրապարակում. Րաֆֆի Հովհաննիսյան

Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի համար ամեն մեկը պետք է իր ձևով քայլեր անի՝ մեկը պետք է ելույթ ունենա Եվրոպայում, Ամերիկայում, մյուսը պետք է լրատվական դաշտով վերլուծություն տա, երրորդը պետք է ծանոթ դիվանագետների, քաղաքական գործիչների, միջազգային կազմակերպությունների հետ կապվի, որպեսզի ճնշում լինի։ Այս մասին Արցախի և Հայաստանի մտավորականների խորհրդաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ  առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ մի կողմից գործ ունենք հղփացած, ինքնահավան բռնապետի, մյուս կողմից էլ՝ անգործունյա, տապալված իշխանության հետ։

«Առաջին հերթին ուժի հարաբերակցությունը պետք է փոխվի, առանց դրա՝ այս հարցը չի ունենա մարդկային լուծում։ Մեզ մոտ պետք է էական փոփոխություն լինի, զուգահեռ պետք է աշխատենք, որ գերիների հարցը լուծվի, բայց բուն խնդիրը գտնվում է Հրապարակում ու դա պետք է փոխվի»,– ասել է Հովհաննիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին