▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բութ հայացքներով ոստիկանները քաշքշում և «հերոսաբար» գետնին են տապալում խաղաղ ցուցարարներին. Իշխանյան

Անիմաստ, ոչինչ չարտահայտող, բութ հայացքներով ոստիկանները ամենավայրագ, բռնի ուժով քաշքշում և «հերոսաբար» գետնին են տապալում խաղաղ ցուցարարներին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով այսօր` սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած բողոքի ակցիային Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում:

«ՆՈՂԿԱԼԻ Է ԵՎ ԱՄՈԹԱԼԻ

Նայում եմ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցածին ու սարսափում։ Կարծես դեպքը տեղի է ունենում ինչ-որ անհայտ, աշխարհից կտրված, տասներորդական բռնապետական երկրում, որը չի անդամակցում որևէ միջազգային կառույցի և որտեղ չի գործում որևէ օրենք, այլ միայն ու միայն տեղի գավառապետ-բռնապետիկի հրահանգը։ Բայց, այս ամենը տեղի է ունենում, ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ, ԵՄ Արևելյան Գործընկերության անդամ, «ժողովրդավարական» Հայաստանում։ Անիմաստ, ոչինչ չարտահայտող, բութ հայացքներով ոստիկանները ամենավայրագ, բռնի ուժով քաշքշում և «հերոսաբար» գետնին են տապալում խաղաղ ցուցարարներին։ Եվ այս ամենը մի երկրում, որի ղեկավարը թշնամուն է հանձնել հայրենիքը, տալով հազարավոր զոհեր, ում գերիները տառապում են թշնամու զնդաններում։ Եվ այդ նույն երկրում պատրաստվում են տոնել․․․լեզուս չի պտտվում ասել ինչը․․․

Բազմիցս ասել և նորից կրկնում եմ՝ լավ, հասկացանք, մի կիսագրագետ, ողորմելի զավթել է իշխանությունն ու հանձնել հայրենիքը։ Բայց, դուք, այդ բռնապետիկի համախոհներ, պաշտպաններ,հատկապես ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, շատ ավելի նողկալի եք, որ հլու-հնազանդ ծառայում եք հայրենիքը հանձնած մարդուկին և կատարում նրա հրահանգները։ Միթե՞ կարելի է հանուն փողի այդ աստիճան նվաստանալ»,- գրել է  նա։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին