▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքել է, թե իբր նախարարությունում խախտումներ կան. Ֆելիքս Ցոլակյանը՝ Նիկոլ Փաշինյանին դիմելու մասին

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի առաջարկով Պետական վերահսկողական ծառայությունը կառույցում ուսումնասիրություն է կատարում: «Ես եմ խնդրել վարչապետին, որ մեզ մոտ ստուգումներ իրականացնեն: Աշխատանքից ազատել են մարդկանց կամ մարդու, որը բողոքել է, թե իբր նախարարությունում տարբեր ուղղություններով խախտումներ կան: Եվ դրա հիման վրա ես խնդրել եմ, որ գան ստուգեն, պարզեն` եթե կան խախտումներ, պատժեն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ցոլակյանը՝ նշելով, որ խոսակցությունները սկսվել են Փրկարար ծառայության տնօրենին պաշտոնից ազատելուց հետո:

Ցոլակյանի խոսքով` Փրկարար ծառայության ազատված ղեկավարը թերացել է, անտառային հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, Հայաստանում չի եղել: Նախարարը նշեց` 6500 հոգուց բաղկացած կոլեկտիվում 9 հոգի է ընդամենը ստորագրել այն փաստաթղթի տակ, թե համակարգում խախտումներ կան:

Մանրամասն՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին