▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի հանրահավաք Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց

Բողոքի հանրահավաք Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց։

Տեսանյութը՝ Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Նշենք, որ «Փաստ» օրաթերթն այսօր  գրել էր. «Ադրբեջանի՝ Արցախի հանդեպ իրականացվող հանցագործությունների հետ կապված՝ բնականաբար, սփյուռքահայերը ևս «ձեռքերը ծալած» չեն մնում: «Փաստ» թերթի տեղեկություններով, Սփյուռքում (ի մասնավորի՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, ՌԴ, Նիդերլանդներ, Բելգիա) զանգվածային գործողություններ են նախատեսվում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ մեծ մասշտաբի գործողությունների շարք է սպասվում հատկապես ԱՄՆ-ում։

Մասնավորաբար, ԱՄՆ-ի հայ համայնքը բավական ակտիվ նախաձեռնություններ է պլանավորում, որպեսզի Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի սադրանքների ու հանցագործ նպատակների հետ կապված համապատասխան արձագանք ապահովվի։ ՌԴ-ում նույնպես հայերը, այդ թվում՝ հասարակական և մշակութային գործիչները, բավական ակտիվ հանդիպումներ են իրականացնում։

Առաջիկայում բողոքի լուրջ ակցիաներ են նախատեսվում նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի, ինչպես նաև համաշխարհային մի շարք լրատվականների շենքերի դիմաց՝ ի աջակցություն և ի սատարում Ացախում ապրող մեր հայրենակիցների»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին