▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռավո, մերսի...Ինչու է Բրիժիտ Բարդոն շնորհակալություն հայտնում Հայաստանին

Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն, ով բնապահպանական  ու կենդանիների պաշտպանությանն ուղղված ակտիվ  գործունեություն է ծավալում և  ստեղծել ու ղեկավարում է իր անունով կոչվող հիմնադրամը, գրառում է կատարել Հայաստանի մասին` մասնավորապես նշելով.  «Մի քանի ժամից Մաշա և Միշա արջերը կլքեն իրենց ճաղավանդակները և կհայտնվեն վայրի բնության գրկում։ Սա հնարավորություն ու հույս է բոլոր վայրի կենդանիների համար, որոնք անարդարացիորեն հայտնվել են ճաղավանդակների ներսում՝ անազատության մեջ։ Մեր հիմնադրամները, ստանալով Բնապահպանության նախարարության աջակցությունը, համագործակցել և հասել են այն մեծ արդյունքին, որն ունենք այժմ։ Հայաստանն այժմ վառ օրինակ է մի առաջադեմ երկրի, որը հարգանքով է վերաբերվում կենդանիներին։ Բռավո։ Մերսի»:

Նշենք, որ Գյումրիի կենդանաբանական այգու արջերը` Մաշան և Միշան  մարտի 23-ին տեղափոխվելու են Ռումինիա` Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ Բրիժիտ Բարդո հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ:

Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարանը միջազգային չափանիշներին համապատասխանող, մի քանի հեկտար տարածությամբ փակ գոտի է՝ նախատեսված առողջական ու հոգեբանական խնդիրներ ունեցող արջերի կացության համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին