Վերջին օրերին տարբեր ԶԼՄ-երում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը բաժանվել է իր ընկերոջից:
Սակայն օրերս երգչուհու պաշտոնական ներկայացուցիչը հերքել է այդ լուրերը` նշելով, որ նրանք ուղղակի այս պահին գտնվում են տարբեր երկրներում:
Իսկ ահա զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքերով` այժմ Բրիթնիի և նրա սիրելիի` Դեյվիդ Լուկադոյի, միջև ոչ այդքան դրական հարաբերություններ են: Ըստ նրա` Սփիրսի սիրելին հաճախ ծաղրում է նրան` ասելով, որ նա չափազանց գեր է և ձանձրալի: