▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնաբարված ավանդապաշտություն. 16+

Ամենահին մասնագիտություններից ՝պոռնկություն:
Ժամանակի ընթացքում թրծված, հյուծված՝ հասարակության բարոյափիլիսոփայական կերպարին ու հոգեկերտվածքին հոգեհարազատ մասնագիտպություն,ինչու:
«-Ուր ես գնում 

-Տեղ:»
Թաքուն է:
Հասարակությունս իր հուզառատ զգագմունքների, անկողնային վերուդիրի, քանակի ու որակի մասին խոսում է շշուկով՝. աչքերին նայելով ծոցվոր դառնալու ավանդապաշտական բանաձև: Որտե՞ղ է գրված, որ նահապետական արժեհամակարգում հայ տղամարդը, հայ կնոջը,,,:…:
Իմացածս օրից հայ ընտանիքը բազմազավակ է եղել, ու նույն զավակներին պրոպագանդել 7 որդով սեղան նստել: Յոթ որդիներն էլ մեծերի օրհության ու աստծո բարերարության շնորհն են: Ֆիզիկական մերձեցման ոչ մի դրսևորում: Սա բարոյական է:
«Մոտեն՝ հղությունը ակներեւ էր. շատ մը կիներու պես Տիգրանուհին տգեղցեր էր. երեսին մորթը թուլցեր, կախվեր էր, փորը անշնորհ կերպով դուրս կցցվեր ու ամեն սիրտը զարնելուն՝ չափազանց մեծցած կուրծքին հարույցքը աչքի կզարներ իսկույն:
Այն ատեն բարկութենեն Սուրբիկ հանըմին խելքը գլխեն գնաց:
-Փոստա~լ, – պոռաց անոր երեսն ի վեր, – փոստա~լ, տունս անպատվեցիր…»
Անբարոյական է:
Տարբերութունը ակնհայտ է:
Բա հոգևոր Բարոյականությունը: Վայ, վայ..
Ուրեմն՝ ասեմ. Ֆիզիկական պոռնկությունը այնքան քննադատելի չէ,որքան Հոգևոր անբարոյականությունը: Ասում եմ անբարոյականությունը, որովհետև՝ պոռնկություն է, էն էլ հոգևոր : Կսարքեն հոգու խղճմտանք, կամ մեղսավոր հոգի՝ լավ էլ բարոյական կդառնա:
Սկզբունքը նույնն է՝ հայ տղամարդը, հայ կնոջը…,,, Թեկուզ մտովի:
Թեմայից շեղվելով ասեմ, որ հայ տղամարդը «խոպանում» ուրիշի կնոջը՝ բարոյական է:
Ավանդապաշտական բռնաբարված մոտիվացիաները ներսից քայքայում են : Ֆիզիկականն էլ, հոգևոր էլ:
Կամյուն էլ «անառակ» ունի: Էլի անկայուն արժեհամակարգի «ուծյուկ-մուծյուկ»: Վերնագիրն էլ ոչ պակաս՝ «Անառակ կինը». ՝կարդում եմ, ամպերի մեջ,ավազի մեջ,ուղտրի մեջ ՝ենթատեքստ չկա:
«Փոստալը» , «Անառակ կինը»՝ բարոյական-անբարոները կամ անբարո-բարոյականները՝ սահման չկա:

Աղբյուրն՝ tamlime.wordpress.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին