▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել

Բռնցքամարտիկ  Իսրայել Հակոբկոխյանը Հանրապետության մետրոյի հարևանությամբ հացադուլ է հայտարարել։  

«Ես պահանջում եմ ոչ ասել Ստամբուլյան ու Լանզարոտեի կոնվենցիային, պահանջում եմ ոչ ասել թուրքահաճո հանրակրթական չափորոշիչներին ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին»,-ասում  է նա։ Բռնցքամարտիկին մտահոգում էին  հասարակությունում առկա տրամադրությունները եւ իր տպավորությամբ՝  թշնամանքը։ «Այս թշնամանքի մեղավորը այսօրվա իշխանություններն են, որ բաժանեցին սևերի ու սպիտակների»,-  հայտարարում է  Իսրայել Հակոբկոխյանը։ 

Ասում է՝  հացադուլն անժամկետ է, փոխզիջումների գնալ չի պատրաստվում. «Ես ոնց ու ինչքան կդիմանամ, դեռ պարզ չի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին