▲ Դեպի վեր

Ուրբաթ, 11.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Բռնшկшլ Անդրեին դnւրս շպրտեք. երկրպագուները պահանջում են Անդրեին հեռшցնել «Հայսուպերսթարի» ժյուրիից

Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ եթեր է վերադառնում «Հայսուպերսթար» երաժշտական նախագիծը՝ 6-րդ եթերաշրջանով։

ՍթարՆյուզ-ն  է գրում ու հավելում․ «Ժյուրիի կազմում ընդգրկված է նաև երգիչ Անդրեն, ով հատուկ նախագծի համար ժամանել է Հայաստան։ Երգչի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի սկանդալային հայտարարությունից հետո, սակայն, երկրպագուները պահանջում են Անդրեին հեռացնել հաղորդման ժյուրիի կազմից՝ նրան մեղադրելով բռնության մեջ։

Նախագծի պաշտոնական էջի մեկնաբանությունների հատվածում կային նմանատիպ գրառումներ. «Հուսանք Անդրեին արդեն հեռացրել եք նախագծից», « Էս բռնակալ Անդրեին դուրս շպրտեք ժյուրիի կազմից» և այլն։

Հավելենք, որ երգիչը դեռևս հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանությամբ»։

Դիտեք նաև՝

Ներկայացնենք նաև «Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թող ոչ մեկին չթվա, թե ով առաջինը գոռաց բռնության մասին, ինքը՝ ճիշտ ա, լսել ե՞ք Անդրեին՝ Ո՛Չ, խոսե՞լ է էդ մասին՝ Ո՛Չ։ Էդ ինչից վերցրեցիք, որ էդ կինը ճիշտ է, Անդրեն՝ սխալ։ Թարգեք էդ վիրավորական արտահայտությունները։ Մարդու ընտանիքը մութ անտառ ա, փակ գիրք։ Մի՛ մտեք մի բանի մեջ, որի մասին գիտեք միակողմանի։ Անդրեն հանրային դեմք ա, ու մի օր կխոսի էդ մասին։ Թե բա կին ա։ Երևի քիչ կին կա, որ թավայով տվել ա մարդու «քյալին……»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին