Վերջին շրջանում հայկական շոուբիզնեսում նոր անուններ են հայտնվում։ Հայ երգարվեստի նոր սերունդը ոճային է, հետաքրքիր ու տաղանդավոր։
Նոր աստղերի շարքում է Էլեն Երեմյանն, ով հայտնի է Բրյունետ անունով։ Երիտասարդ երգչուհին արդեն վաղը ելույթ կունենա Եվրատեսիլյան բեմում ու կներկայացնի Հայաստանը երաժշտական մրցույթում։
ՍթարՆյուզ-ն է գրում ու ա հավելում. «Մեր տեղեկություններով Բրյունետի անձնական կյանքում նույնպես ամեն բան հարթ է ընթանում այնպես, ինչպես` կարիերայում։
Բրյունետը և նրա սիրելին պատրաստվում են իրենց շքեղ հարսանիքին` անմիջապես Եվրատեսիլից հետո։
Հավելենք նաև, որ երգչուհու սիրելին պատվիրակության անդամ է, և նրա հետ մեկնել է` այս օրերին սիրելիի կողքին լինելու համար»։