▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բյուջեի ավելացված գումարը բաշխվել է բոլոր բուժհաստատությունների միջև. Արսեն Թորոսյան

Ավելացված 10 մլրդ բյուջեն բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև. այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է բաշխվում պետպատվերի միջոցները:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ այս տարի ամենամեծ պետպատվերն իջեցվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին:

«Հայաստանում առողջապահության ոլորտի բյուջեի համար ավելացված 10 մլրդ դրամը բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև՝ ըստ հատուկ չափանիշների»,-նշեց Թորոսյան՝  հավելելով, որ գումարները բաշխվել են հատուկ չափանիշներով:

Լրագրողի այն հարցին՝ ինչո՞ւ է իր բժշկական կենտրոնին անցյալ տարվա համեմատ կրկնակի պետպատվեր հատկացվել, Թորոսյանն ասաց, որ ինքը բժշկական կենտրոն չունի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին