▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելը պոզով ու պոչով չի լինում»․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է. «Ընտրություններից 8 ամիս առաջ թոշակառուն չգիտեր 10.000 դրամ ծախսել, իսկ ընտրությունից երկու ամիս առաջ՝ վուալլա, թոշակները բարձրանում են 10.000 դրամով: Պետական պարտքով բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելը պոզով ու պոչով չի լինում:
Ասեմ՝ էս տրյուկն էլ քեզ չի փրկելու…
Օրն էլ սիմվոլիկ է՝ իր տոնն է ապրիլի մեկը»։

***

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան: «Համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ: Ընդ որում, այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն՝ փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ, այսինքն՝ հետվճարի համակարգն արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք»,- նշեց նա:

***

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը գլխի է ընկել, կամ նրան գլխի են գցել, որ ԱԺ ընտրություններից 2 ամիս առաջ կենսաթոշակները պետք է բարձրացնել, որ թոշակառուները ՔՊ ընտրեն։ Բա ասում էիր, որ թոշակը10 հազար դրամով ավելացնենք, կենսաթոշակառուները չգիտեն, թե ինչպես ծախսեն 10 հազարը»։

Հիշեցնենք՝ 2025թ. դեկտեմբերին ԱԺ իր ելույթում վարչապետն ասել էր. «Շատ է խոսվում թոշակների և թոշակառուների մասին։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի հունվարի 1-ից թոշակառուների և նպաստ, հաշմանդամության թոշակ ստացողների, եկեք պայմանական, որ շատ երկար տերմինաբանություն չօգտագործեմ, թոշակներն ավելանում են։ Պարզապես, հասկանո՞ւմ եք՝ կառավարել կա և կառավարումն ունի նրբություններ, և մենք էլ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակն ամսական 10 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, այդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքն այս դեպքում 65 պլյուս տարեկան թոշակառուների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է: Հիմա, հետևաբար, ինչո՞ւ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այն արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա՝ գնա դեղատուն այլ բան գնի, քան պետք է գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետք է ստանա...»:

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Անհողն այնքան վատ վիճակում է, որ ԱԺ ընտրություններից առաջ որոշել է չնախատեսված (բյուջեում գումար դրա համար չի հատքացվել) թոշակների բարձրացում անել...
Մեր հանրությանը հենց այս հարցը պետք է հետաքրքի, որը շատ կարևոր է, քանի որ 2026թ-ի բյուջեի հաստատման ժամանակ հենց Նիկոլն էր դոշը ծեծում, թե բա գումար չկա թոշակները բարձրացնելու համար, համ էլ 10 հազար դրամ որ բարձրացնենք թոշակը, միևնույն է դա թոշակառուի կյանքի վրա չի ազդելու... Իսկ հիմա, պարզվում է գումար կա... Որտեղի՞ց...
Ո՞վ է հովանավորում Նիկոլի նախընտրական այս «ընտրակաշառքը» թոշակների բարձրացման տեսքով՝ մեր պետբյուջեի հաշվին է արվո՞ւմ, Թուրքիայի և Ադրբեջանի հովանավորությամբ է արվո՞ւմ, թե՞ արևմուտքի...
Իմ սուբյեկտիվ կարծիքով Նիկոլին այս գումարը տվել են Ալիևն ու Էրդողանը, որոնց համար Նիկոլի վերարտադրումը Հայաստանի վարչապետի պաշտոնում շատ կարևոր է, քանի որ Նիկոլի ձեռամբ նրանք կործանելու են Հայաստանն և դա արդարացնում է մեծ գումարների տրամադրումը Նիկոլին...»:

Դիտեք նաև՝ 

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչպես և որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները։

Ըստ նախարարի, բոլորին տրվող թոշակներն ավելանալու են 10 հազար դրամով։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։

Բացի այս բարձրացումից, քաղաքացիներն իրենք էլ կարող են ևս մինչև 10 հազար դրամով բարձրացնել իրենց կենսաթոշակը՝ հետվճարի ծրագրով։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ապրիլի 1-ից ՀՀ -ում կենսաթոշակները բարձրանալու են։

Դիտեք նաև՝

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշո՞ւմ եք «տատիկների գործը»։ Կիմա տատին մինչև հիմա դատում են այն բանի համար, որ ցանկացել է ջուր ունենալ ու ըստ դատախազության՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ «ընդունել է» ջրագիծ քաշելու «խոստում»։ Դրա անունը դրել են «ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ», դիմակներով ձերբակալել են, 72 ժամ պահել են, հուգեբանական ճնշում են գործադրել…
Իսկ ի՞նչ անուն տանք գերագույն դավաճանի այն հայտարարությանը, որ 2026թ. պետբյուջեով չնախատեսված թոշակների բարձրացում է կատարում ապրիլի 1-ից՝ ընտրություններին ընդառաջ։ 10 հզր դրամի չափով։ Դա ընտրակաշառք չի՝ Կիմա տատին վերագրվո՞ղն է ընտրակաշառք։
Հ․Գ. Այն, որ կենսաթոշակները մեր երկրում ամոթալի ցածր են՝ դա անխոս է։ Բայց դրանց բարձրացումը չպետք է կատարվի և ընկալվի որպես ընտրակաշառք»։

Դիտեք նաև՝

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բարլուսով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները բարձրանալու են. ավելի քիչ ստացողները կստանան 10000 դրամ ավել, մի քիչ բարձր ստացողներինն ավելի քիչ կեսնաթոշակ։ Ինչ խոսք, հաճելի է, երբ մեր տարեց քաղաքացիները ստանալու են որոշակի չափով ավել թոշակ, սակայն սա նորմալ կընկալվեր, եթե մինչ այդ չլիներ մի շարք զավեշտալի դրվագներ։ Ակնհատորեն սա ոտքի վրա, սպոնտան կայացրած որոշում է, որի տակ զուտ քաղաքական հաշվարկ է դրված, այլապես փետրվար ամսին Փաշինյանը չէր խոսի թոշակների բարձրացման մասին։
Ես տնտեսագետ չեմ, բայց ամենատարրական տնտեսագիտական պատկերացումներ ունեցող մարդու մոտ էլ տրամաբանական հարց է առաջանում, որ եթե մի կառավարություն պլանավորում է X ամսից բարձրաձնել թոշակները, դա նախապես պլանավորում է դեռևս նախորդ տարի հաստատվող պեբյուջեում։ Ես, հետևելով բյուջետային քննարկումների ողջ ընթացքը, չեմ ֆիքսել մի դեպք, որ հայտարարվեր, թե 2026-ին նախատեսվում է թոշակների բարձրացում։ Ընդհակառակը, անընդհատ շեշտվում էր, որ սպասվող տարում «ԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ»։
Ակնհայտ է, որ սա կապված է դեռևս դեկտեմբերին Փաշինյանի հնչեցրած այն մտքի հետ, թե «եթե թոշակը 10000 դրամով բարձրացնենք, էդ թոշակառուն դրանով ի՞նչ խնդիր է լուծելու»․ դրանից մի քանի օր անց՝ ողջ պետական ապարատին աստղաբաշխական պագևավճարներ բաժանվեց։ Այս թեման թոշակառուների կողմից հանրային պարսավանքի արժանացավ՝ Փաշինյանը հերթական անգամ մնաց սեփական տրյուկի տակ։
Ըստ էության՝ սա դասական ընտրակաշառք է, որով Փաշինյանը փորձում է նախ ներողություն խնդրել, իր բառերով ասած՝ «մեր շատ սիրելի տատիկ-պապիկներից», որ նման հիմարագույն արտահայտություն է արել, և երկրորդ, ընտրություններից առաջ իրեն ապահովագրի որոշակի ձայների խմբաքանակով, քանի որ վերջին շրջանում սրանց մոտ խուճապային տրամադրություններ են ձևավորված։ Ասեմ, որ ուշացած քայլ է․ իմ կարծիքով այն ավելի շատ հակառակ էֆեկտ է ունենալու և տատիկ-պապիկների մոտ տրամադրությունների կտրուկ փոփոխություններ չի լինելու․ մարդիկ փայլուն հասկանում եմ, որ սա նախընտրական բլեֆ է՝ ուրիշ ոչինչ։
Ի դեպ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, որ ամեն օր աջ ու ձախ սպառնում էր մարդկանց, թե ընտրակաշառքի ոչ մի դրվագ չի հանդուրժվելու, մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու, տարբեր օրենքներ ու կետեր ավելացան, հիմա կզբաղվի՞ Փաշինյանով, ով պետական միջոցներով բացահայտ ընտրակաշառք բաժանելու մասին է հայտարարում»։

***

Երևանի ավագանու «Մայր հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընտրություններն են մոտենում․․․
Սիրելի՛ երևանցիներ, ապրիլի 1-ից Երևանի ոչ լեգետիմ ու 9% քվե ստացած ՔՊ-ն Ավինյանի գլխավորությամբ որոշել է «Time Out» վերցնել ու ձեզ, որոշ ժամանակ չթալանել:
100% գույքահարկի, աղբահանության, տրանսպորտի, կարմիր գծերի ու տեղական տուրքերի վճարների թանկացումները կփոփոխեն ու կդարձնեն նախկին սակագնին։
Մինչ հունիսի 7-ը ՔՊ-ն պատրաստ է ցանկացած քայլի՝ ստի ու կեղծիքի իշխանությունը պահելու համար, մինչև 10.000 դր կենսաթոշակները բարձրացնելու փաստը վկա։
Ստի ու կեղծիքի վերջը՝ ժողովուրդն է որոշելու։
Քաղաքապետարանի որոշումը՝ ընդունել որպես սարկազմ…»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին