▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, երբ կողքիդ կան նման վստահելի բժիշկներ

Asekose.am Փոփ Արտ հաղորդման հաղորդավարուհի Անահիտ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հղիի կարգավիճակում լուսանկար է հրապարակել, որին  կից գրառում է արել.

На изображении может находиться: 1 человек, стоит

«Մեծ սիրով և երախտագիտությամբ լցված ՝ուզում եմ շնորհակալություն հայտնել Էրեբունի ԲԿ-ի ողջ անձնակազմին՝ հանձինս գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի:

Վստահորեն կարող եմ փաստել, որ  Էրեբունի ԲԿ-ի յուրաքանչյուր բուժաշխատող՝ սկսած գլխավոր  բժիշկներից մինչ վիրահատարանի աշխատողներ ու մայրապետեր, իրենց գործի մեծ վարպետն են:  Հիվանդանոցում գտնվելու օրերի ընթացքում ես հասցրել եմ այդ ամենն անձամբ զգալ և հասկանալ, որ այստեղի բոլոր բուժաշխատողները, բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով են կատարում իրենց առաքելությունը: Բժշկի մասնագիտությունն այն եզակի մասնագիտություններից է, որ պահանջում է մարդասիրության և գթասրտության առանձնահատուկ դրսևորում: Բուժաշխատողների դժվարին, բայց մարդասիրական աշխատանքի հիմքում ընկած են նվիրվածությունը, համբերատարությունը, հիվանդներին օգնելու պատրաստակամությունը: Վստահորեն կարող եմ նշել, որ Էրեբունի ԲԿ-ում բոլոր բուժաշխատողներն աչքի են ընկնում մարդկային ու մասնագիտական այս բարձր որակներով:

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել բժիշկ Անդրանիկ Պողոսյանին, անսահման բարի մարդու, ով կյանքի հույս և երջանկություն է տվել բազմաթիվ կանանց: Հպարտ եմ ու երջանիկ, որ մեր ազգն ունի նման հրաշագործ: Ուրախ եմ, որ կարողացել եմ ճիշտ պահին ճիշտ ընտրություն անել, քանի որ նման վստահելի բժշկի մոտ հայտնվելն արդեն իսկ տալիս է ապահովության զգացում և վկայում է, որ ամեն բան բարեհաջող ավարտ է ունենալու

Երախտիքի խոսքեր եմ ուզում ուղղել բժշկուհի Աննա Մալումյանի հասցեին, ով չնայած իր երիտասարդ տարիքին՝ հասցրել է մեծ հեղինակություն վայելել Հայաստանում և ոչ միայն: Մարդ, ով ցանկացած պահի պատրաստ է լինել քո կողքին, օրվա ցանկացած ժամի պատրաստ է պատասխանել քեզ հուզող հարցերին և անմնացորդ նվիրվել ցանկացած հիվանդի:  Այս 2 բժիշկների հետ մենք երկար ու բարդ ճանապարհ ենք անցել, բայց կարևորն այն է, որ այն անցել ենք պատվով, քանի որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է, երբ կողքիդ կան վստահելի բժիշկներ, ովքեր լավագույնն են իրենց ոլորտում:

Գաղտնիք չէ, որ ցանկացած հաջող գործի հետևում կանգնած է պրոֆեսիոնալ մասնագետ, ով կարողանում է իր մասնագիտական ու մարդկային բարձր որակներով հաջողության հասնել: Էրեբունի ԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը կարողացել է տարիների ընթացքում վաստակել  բազմաթիվ մարդկանց վստահությունն ու հարգանքը՝ շնորհիվ իր անսահման նվիրվածության ու մարդկային կյանքերի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացումի:

 

Անեսթեզիոլոգ Լուսինե Դանիելյանը, ով աչքի է ընկնում բոլորի նկատմամբ անսահման հոգատարությամբ, իր ներկայությամբ արդեն իսկ հանգստություն ու վստահություն է  ներշնչում, որ ամեն ինչ լավ է լինելու:

Իմ երախտագիտության խոսքում չեմ կարող չանդրադառնալ նաև Էրեբունի ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանին, հոգատար ու իր գործին նվիրված մարդ, ով ամեն այցելուի հետ կիսում է նրա խնդիրներըմշտապես պատրաստ է օգնելու հիվանդանոցի այցելուներին և լուծել նրանց հուզող բոլոր խնդիրները:

Երախտագիտությանս այս խոսքերն  ապացույցի կարիք չունեն այն մարդկանց համար, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Էրեբունի ԲԿ-ում և զգացել են բուժաշխատողների հոգատարությունն ու պրոֆեսիոնալիզմը: Էրեբունի ԲԿ-ի բոլոր բժիշկներն իրենց քրտնաջան աշխատանքով, պատասխանատվության բարձր զգացումով ու  իրենց այցելուների նկատմամբ անսահման նվիրվածությամբ ևս մեկ անգամ ապացուցում են, որ առանց նրանց կյանք չկա, որ բժիշկ լինելը աստվածահաճո առաքելություն է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին