Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ավագանու Հանրային Ձայն խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն իր հարցազրույցում, որը Հ1-ի եթերով էր , մեղադրանքներ է ներկայացրել ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հասցեին։
ՄեգաՆյուզ-ը գրում է, որ այդ առիթով բացառիկ հարցազրույց է ունեցել Վարդան Ղուկասյանի հետ և ներկայացրել է փաստաթղթեր, որտեղ պաշտոնապես հերքվել է Վահան Ավագյանի կողմից ներկայացրած փաստաթղթերը։
Հավելենք, որ Վարդան Ղուկասյանն իր տելեգրամյան ալիքում գրել էր․ «Իրեն «լեգենդար տղա Վարդան Ղուկասյան» լացակումած համարող Վահան Ավագյանը Պետրոս Ղազարյանի մոտ ափսոսում է տալ Վարդան Ղուկասյանի անունը, և մեծ-մեծ խոսում ու իրեն լուրջ ընդդիմադիր է համարում։ Ի դեպ, սա նույն այն Վահան Ավագյանն է, ով քվորում ապահովեց և գնաց կողմ քվեարկեց Երևանում տրանսպորտի թանկացմանը։ Հետաքրքիր է, տղա ջան, մինչ Վարդան Ղուկասյանի հետ առնչվելը, քեզ ո՞վ էր ճանաչում, որ Երևանում էլ 20.000 և ավել ձայնը դու հավաքած լինեիր։
Խնդիրը այս կամ այն անձին համակրել-հակակրելու մեջ չէ, պարզապես զազրելի է Հ1-ի կողմից հրավիրվող հյուրերի մեծ մասի մակարդակը, և հենց հանրայինի եթերում իրականացվող փաստերի խեղաթյուրումը, սուտասանությունն ու մանիպուլյացիան»։
Դիտեք նաև՝