▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանոթ մարդկանց կհանդիպեք՝ ազգանվան տարբերությամբ.«Մեծապատիվ մուրացկաններ»-ը՝ Սունդուկյանի բեմում

Հայ գրականության մեծագույն դեմքերից մեկի՝  դրամատուրգ ու փայլուն երգիծաբան Հակոբ Պարոնյանի ամենահայտնի գործերից մեկը՝ «Մեծապատիվ մուրացկանները»  նոյեմբերի 28-ին կբեմադրվի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Երաժշտական կատակերգությունը բաղկացած է երկու մասից: Բեմադրության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է, կոմպոզիտորը՝ Ստեփան Լուսիկյանը:

«Սա անմահ ստեղծագործություն է, որը բոլոր ժամանակներում արդիական է: Ներկայացման մեջ փորձել ենք շեշտել այն կարևորը, որը համահունչ է մեր ժամանակին: Ընդգրկված է հզոր դերասանական խումբ» ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Էլբակյանը:

Նշենք, որ Աբիսողոմ աղայի դերում հանդես կգա Ալբերտ Սաֆարյանը, Մանուկ աղայի դերում՝ Հարություն Մովսիսյանը, Շողակաթի դերում՝ Աննա Էլբակյանը:

Ալբերտ Սաֆարյանի խոսքով՝ ներկայացման մեջ շեշտադրումը հենց փառքի վրա է՝ բոլորի ամենացավոտ կողմը:

«Ծանոթ մարդկանց կհանդիպեք՝ գուցե ազգանվան տարբերությամբ»,-նկատեց Ալբերտ Սաֆարյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին