▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ ՔԿ ներկայանալու համար»․ Արա Զոհրաբյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նաթան սրբազանի փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ պարտադիր բողոքարկելու են խափանման միջոցի հարցը, ինչպես նաև մեղադրանքի պարզաբանմանն ուղղված քայլեր են իրականացնելու։ Արդեն իսկ դրա վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել։  

Նաթան սրբազանն էլ Գերագույն հոգևոր խորհրդի որոշման մասին խոսելով ընդգծեց՝ որևէ մեկը չի կարող միջամտել կաթողիկոսի որոշումներին, իսկ խորհուրդն ուղղակի եպիսկոպոսին կարգալույծ անելու առաջարկ է ներկայացրել։

Ինչպես հայտնի է, բարձրաստիչան հոգևորականների դեմ քրեական գործի հարուցման պատճառն է դարձել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելու մասին Գերագույն հոգևոր խորհրդի որոշումը։

***

Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին ևս արգելեցին մեկնել Հայաստանից

Փաստաբանները մտադիր են բողոքարկել որոշումները։

***

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը․ լրագրողներին հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։

***

«Չեմ կարող գնահատել տեղի ունեցողը։ Այս կառույցին հասկանում եմ, քանի որ երևի իրենք ստիպված են այս քայլերին դիմում»․ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է հարցաքննությունից դուրս եկած Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը՝ նշելով, որ չի կարող խոսել գործի մասին, արգելել են։

Բարձրաստիճան հոգևորականը չի պատասխանել նաև հարցին՝ արդյոք որպես խափանման միջոց իր նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը։

Հարցին՝ արդյոք սրբազանը «ճամբար կփոխի», վստահեցրեց՝ նման քայլի չի դիմի երբեք։ Մակար սրբազանը լրագրողների հարցին պատասխանելով պարզաբանել է եպիսկոպոսին՝ մասնավորապես նախկինում Գևորգ սրբազանին կարգալույծ անելու կարգը (ինչի համար որ նրան հրավիրել են ՔԿ՝ մեղադրալի կարգավիճակով), նշել, որ եպիսկոպոսի կարգալույծ անելու որոշումը միանձնյա չի կատարվում՝ Գերագույն հոգևոր խորհուրդը կարող է առաջարկ անել կարգալույծ անելու վերաբերյալ և Ժողովն է այդ որոշումը կայացրել, քանի որ ուխտի դրժում է եղել։

***

Տեղի ունեցողը զավեշտ է. տեր Մովես քահանա Սահակյանը հարցաքննությունից հետո պատասխանեց լրագրողների հարցերին

«Ես Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն եմ։ Որպես մեղադրյալ են կանչել։ Մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է։ 
Որպես քարտուղար ես արձանագրումներ են անում ու կազմակերպչական հարցերով զբաղվում, բայց որոշումներ կայացնող մարմին չեմ ու կապ չունեմ այդ ամենի հետ։ Իմ ձայնն այնտեղ չի լսվում, ժողովներին ես չեմ խոսում»,– ասաց նա։
 
Լրագրողի հարցին՝ արդյոք ճնշումների հետևանքով ճամբար կփոխի՞, վստահեցրեց՝ երբեք նման բան չի լինի, նույնիսկ եթե իրեն կալանավորեն։

Սյունյաց թեմի առաջնորդ Մակար Սրբազանը ժամանեց ՔԿ։ Լրագրողների հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ՝ ինչու են կանչել։

***

«Սրբազանները հրավիրվել են ՔԿ՝ դատարանի հայտնի ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու հանցակազմի կապակցությամբ, միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով։ Խոսքը Մասյացոտնի թեմի առաջնորդին կարգալույծ անելու հետ կապված Գերագույն հոգևոր խորհրդի որոշմանն է վերաբերվում»,- ՔԿ-ի դիմաց լրագրողներին հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

***

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար:
Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ:
Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը:
Ցավում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ է դնում»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին