▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ծանր եմ տանում… Անի Քոչարը խոսել է ամուսնալուծության լուրերի մասին և ոչ միայն

«Կյանքի ուղիներով» հաղորդաշարին հյուրընկալվել էր Անի Քոչարը։

Շուրջ 5 տարի առաջ Անի Քոչարն ամուսնացավ երկրորդ անգամ։ Այժմ լուրեր են տարածվել, որ նա կրկին ամուսնալուծվել է.

«Մի բան կարող եմ ասել` Սերը գալիս է չքարտեզագրված ճանապարհներով՝ինչպես իմ սիրելի Սևակն է ասել։ Ես հերքում եմ այդ լուրերը՝ ամուսնալուծված չեմ։ Այո՛, մարդիկ ճիշտ են նկատել, որ այժմ ամուսինս իմ կյանքում չկա։ Ինչու՞ չկա, որովհետև հայրենիքից է բացակայում։ Գարնանը մեկ տարին կլրանա, որ Հայաստանում չէ։ Այնպես ստացվեց, որ շատ փորձությունների մեջ ընկավ և շատ արագ պետք է երկրից դուրս գար և փորձեր ինչ-որ բան անել, բայց այնպես ստացվեց, որ էլ ավելի մեծ փորձությունների հանդիպեց։Սա արդեն միայն իմ կյանքի մասին չէ` նաև իր կյանքի մասին է։ Ես իրավունք չունեմ բարձրաձայնելու և փակագծեր բացելու։ Նրա այս պահին հայրենիք վերադառնալը չի ստացվում,բայց մենք ընտանիք ենք և 24 ժամ կապի մեջ ենք։

Ամուսնալուծված չենք, պարզապես նա ֆիզիկապես մեր հետ չէ, որը և՛ նա է շատ ծանր տանում, և՛ ես։ Միայն Աստծուն ապավինած ապրում եմ,որ ամեն բան լավ  է լինելու…»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին