▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանր օրեր են մեր ընտանիքի համար, կարող եք աղոթել․ Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին

Անահիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախկին ամուսնու՝ երգիչ Հայկոյի առողջական վիճակին՝ գրելով․

http://asekose.am/filemanager/uploads/anahit_simonyan_hayko.jpg

«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.

Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ:

Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել:

Շնորհակալ եմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին