▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չափներդ ճանաչե'ք.Գալուստ Սահակյանը` պատգամավորներին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ-ում խոսեց ոչ թե «ՀայՌուսգազարդ»-ի  20 տոկոս բաժնեմասի վաճառքի, այլև դրա վերաբերյալ պատգամավորների ելույթների մասին: 

«Գիտեմ, որ լեզուն ոսկոր չունի, բայց Աստված մարդուն նաև ուղեղ է տվել, որպեսզի լեզվի միջոցով կարողանա արտահայտվել: Մեր ժամանակները ծնել է նաև փանջունիներ, դավաճաններ, չգիտեմ ինչեր: Այ աղերսվող որակ, դու այդ ի՞նչ ես դառել, ընդամենը կարող ես ծանրաձողին մոտենալ, 20 կգ բարձրացնել, 100 կգ-ի խոսք ես ասում: Էդ ո՞նց ես բարձրացնելու, ո՞նց ես անելու: Մեկ էլ տեսնում ես` հիստերիայի մեջ: Սա հիվանդանոց չէ, ես էլ հոգեբույժ չեմ: Սրանց թվաց, թե եթե չեն արձագանքում քաղաքական մեծամասնությունից, ինչ ուզեն, կարող են խոսել: Խոսքի մի ապտակը բավական է, որ փոշիանաք: Խոսք եք ասում` ասեք, որ դեմ եք դրան: 2 ամիս ծուղրուղու եք կանչում գազի վերաբերյալ, այդ ո՞նց եղավ հապշտապ»,-ասաց Գալուստ Սահակյանը` շատ ելույթներ հոգեբուժարանի խնդիր համարելով:

«Չափներդ ճանաչե'ք: Չափից եթե դուրս եք գալիս` անչափ չեք դառնում: Ձեր ուժը նայեք, ձեր տվայտանքները: Չեք ուզում` մի քվեարկեք: Իսկ, եթե հանկարծ ընկնենք ձեր խելքին, կա, թե չկա` անհայտ է, հանկարծ ձախողվի ամեն ինչ, դո՞ւք եք պատասխան տալու: Բա ինչ` մտածում եք Ռուսաստանը պետք է ասի` մեր բարեկամ երկիր, ինչպես դուք եք ասում: Այդ «բարեկամ երկիրը» մի քիչ լիրիկական ժանրից է, դու պետության հետ գործ ունես»,-պատգամավորներին փորձեց «սթափեցնել» ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Տեսանյութը` a1plus.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին