▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չար» լեզուներն ասում են, որ ամենայն հայոց շիզիկը նման խոստում Ադրբեջանին տվել է դեռևս հունվարի 11-ին Մոսկվայում. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լավրովի Բաքու այցելությունից առաջ, ընթացքում և հետո Ալիևը մի քանի անգամ ասեց, որ Հայաստանը պետք է կատարի իր խոստումը և միջանցք բացի Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով։ Մեր կողմից արձագանք չկա։

«Չար» լեզուներն ասում են, որ ամենայն հայոց շիզիկն ու կապիտուլյանտը հավանաբար նման խոստում ադրբեջանական կողմին տվել է դեռևս հունվարի 11-ին Մոսկվայում՝ զարմացնելով անգամ Պուտիին։ Էն մյուս անասունը, որը սահմանադրորեն ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորն է, լռում է։ Բայդենն էլ ցեղասպանությունը ճանաչելուց հետո վերցրեց ու վերացրեց 907 բանաձևը. այլևս կարելի է Ադբեջանին զենք վաճառել։

Կարծես թե բոլոր կողմերից հայերի համար հիմքեր են ստեղծվում նոր հայրենազրկման ու ցեղասպանության համար։

Արտգործնախարարն էլ լռում է։ Զբաղված է շնիկ ման տալով։ Այ տուզիկ, գոնե շունը շուն լիներ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին