▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը վախեցե՞լ է խնամուց

Երեկ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերի դահլիճը լքելուց հետո լրագրողներին հայտարարեց, որ այսուհետ հաճախ է մասնակցելու նիստերին: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. ««Ժամանակի» հարցին, թե ինչու է որոշել ավելի հաճախ մասնակցել, չէ՞ որ ինքը գրեթե չի մասնակցում ԱԺ նիստերին  Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը գործեր է ունեցել, այդ գործերն ավարտել է հիմա արդեն կարող է մասնակցել:

Ի դեպ, Գ. Ծառուկյանը նիստի ժամանակ մասնակցեց միայն քվեարկություններին և դրանցից անմիջապես հետո լքեց դահլիճը:

Մեր հարցին, թե արդյո՞ք իր այդ որոշման վրա ազդեցություն է ունեցել անցյալ քառօրյային ԱԺ նախագահ և իր խնամի Հովիկ Աբրահամյանի բարկությունը և նիստերը լքող պատգամավորների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու սպառնալիքը, Ծառուկյանը պատասխանեց. «Ես արդեն պատասխանեցի»»,- մեջբերում է «Ժամանակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին