Armtimes.com-ը գրում է. ԲՀԿ նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա 2015 թվականին 1.9 միլիոն դրամով հողամաս է գնել: Նույն տարում 591 միլիոն 325 հազար դրամով վաճառել է իր բաժնետոմսերից մեկը: Բաժնետոմս օտարելուց բացի նա նաեւ մի շարք ընկերություններում նոր բաժնետոմսեր է ձեռք բերել, որոնք արժեցել են 305 միլիոն, 20 միլիարդ 357 միլիոն 500 հազար, 21 միլիոն 118 հազար, 25 հազար, 10 հազար եւ կրկին 25 հազար դրամ:
Գագիկ Ծառուկյանը 2015 թվականին հանձնել եւ ստացել է 32 փոխառություն, որոնք հարկային տարվա սկզբում հետեւյալ պատկերն ունեն՝
27 միլիարդ 262 միլիոն 561 հազար 835 դրամ, 5 միլիոն 513 հազար 595 ԱՄՆ դոլար, 30 հազար 990 եվրո, 25 միլիոն 85 հազար 561 դրամ, 1 միլիարդ 817 միլիոն 909 հազար 77 դրամ, 189 միլիոն 846 հազար 797 միլիոն դրամ, 272 հազար 800 եվրո, 776 միլիոն 518 հազար 194 դրամ, 5 միլիոն 450 հազար 50 ԱՄՆ դոլար, 1 միլիոն 629 հազար 14 եվրո, 1 միլիոն եվրո, 383 միլիոն 637 հազար 163 միլիոն դրամ, 962 միլիոն 606 հազար 647 դրամ, 645 միլիոն 647 հազար 312 դրամ, 643 հազար 326 եվրո, 512 հազար 500 դրամ, 3 միլիոն 328 հազար 426 դրամ, 20 միլիոն 78 հազար 862 եւրո, 1 միլիոն 97 հազար ԱՄՆ դոլար, 198 միլիոն 745 հազար 139 դրամ, 561 հազար 790 ԱՄՆ դոլար, 489 միլիոն 279 հազար դրամ, 54 միլիոն 325 հազար դրամ, 80 հազար ԱՄՆ դոլար, 994 հազար 921 ԱՄՆ դոլար, 999 միլիոն դրամ, 1 միլիոն 810 հազար 799 ԱՄՆ դոլար, 529 միլիոն 730 հազար 991 դրամ, 22 միլիոն 843 հազար 890 դրամ, 1 միլիոն 195 հազար 890 ԱՄՆ դոլար, 508 հազար 545 եվրո եւ 53 հազար ԱՄՆ դոլար:
Նրա դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 33 միլիարդ 976 միլիոն 900 հազար դրամ, 30 միլիոն 373 հազար ԱՄՆ դոլար եւ 26 միլիոն 352 հազար եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 157 միլիոն դրամ, 19 միլիոն 717 հազար դոլար եւ 13 միլիոն 108 հազար եվրո:
Գագիկ Ծառուկյանը 2015 վականին միայն աշխատավարձից ստացել է 5 միլիոն 219 հազար 790 դրամի եկամուտ, գույք օտարելուց ստացել է 1 միլիոն 499 հազար 937 դոլարի եկամուտ, վարձակալության դիմաց ստացել է առանձին 20 եւ 30 միլիոն դրամ, 5 ընկերությունում ունեցած շահաբաժնից ստացել է առանձին-առանձին 473 միլիոն 387 հազար 708 դրամ, 1 միլիարդ 431 միլիոն 372 հազար 800 դրամ, 7 միլիոն դրամ, 34 միլիոն դրամ եւ 2 միլիոն 494 հազար 458 եվրո: Տրված փոխառություների դիմաց ստացած տոկոսներից էլ ստացել է 1 միլիարդ 857 միլիոն 972 հազար 732 դրամ, 237 միլիոն 923 հազար 957 դրամ եւ 5 հազար եվրո, իսկ այլ եկամուտները կազմել են 2 միլիոն 880 հազար 133 դրամ եւ 280 հազար 678 եվրո:
Միայն դրամական եկամուտների հանրագումարը կազմում է 4 միլիարդ 99 միլիոն 757 հազար 120 դրամ, իսկ արտարժույթովը՝ 2 միլիոն 780 հազար 136 եվրո եւ 1 միլիոն 499 հազար 937 ԱՄՆ դոլար:
Գագիկ Ծառուկյանի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի հողին ամրակայված 6 անշարժ գույք, 7 հողամաս, 7 հատ ավտոմեքենա (Range Rover Sport 4.4, Rolls-Royce Phantom 6.7, Nissan Patrol 3.0, Rolls-Royce Phantom 6.7, Jeep Wrangler 4.0, Toyota Land Cruiser Prado V6 4.0, BMW X5 4.4) եւ 33 ընկերությունում բաժնեմաս:
Գագիկ Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նա 2015 թվականին 810 հազար դրամով հողամաս է ձեռք բերել, իսկ 899 հազար 184 դրամով՝ հողին ամրակայված այլ անշարժ գույք: Ջավահիր Ծառուկյանը նույն տարում 12 միլիոն 493 հազար դրամով (25 հազար 865 դոլար) ականջօղ է գնել:
Ջավահիր Ծառուկյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 22 միլիոն 700 հազար դրամ, 25 հազար 700 ԱՄՆ դոլար եւ 30 հազար 400 եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 20 միլիոն 150 հազար դրամ, 31 հազար ԱՄՆ դոլար եւ 27 հազար 600 եվրո: Տիկին Ծառուկյանը նույն տարում շահաբաժնից ստացել է 280 հազար 678 եվրո, վարձակալության դիմաց ստացած վճարից 16 միլիոն 848 հազար դրամ եկամուտ, իսկ նրա այլ եկամուտները կազմել է 230 հազար ԱՄՆ դոլար:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում