Hetq.am-ը գրում է. 490.000 դոլար արժողության պլատինե կախազարդը, 470.000 դոլարանոց պլատինե մանյակը, 35.000 դոլարանոց ապարանջանը և 25.000 դոլարանոց ականջօղը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի կողմից 2014թ. ձեռքբերված թանկարժեք գույքն է: Ջավահիր Ծառուկյանը սիրում է թանկարժեք զարդեր, սպասք և այլն: Օրինակ՝ 2013թ-ին 8.5 մլն դրամ արժողության սպասք էր գնել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն էլ զարդերի, շքեղ կահույքի, բաժնետոմսերի ու անշարժ գույքի «սիրահար» է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում