Ասում են, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անկումային վիճակից դուրս չի գալիս, չնայած ԲՀԿ պատասխանատուները պնդում են, թե նա ամենեւին էլ պասիվ չէ, ավելին` ողջ օրը զբաղված է կուսակցության եւ ՀԱՕԿ-ի գործերով, այնուհանդերձ, կուսակցականները արդեն երեք ամիս է` նրա երեսը չեն տեսել, չգիտեն, թե ինչ են անելու, ինչպես են քվեարկելու, փորձում են լրագրողներից ճշտել-իմանալ, թե ինչ է կատարվում իրենց կուսակցությունում: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։ «Ընդ որում, ԲՀԿ արմատական մասի անկումային տրամադրությունն էլ ավելի խոր է. այն մինչեւ հիմա չի հաշտվել Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելու փաստի հետ»,- գրում է «Իրատես de facto»-ն:
Ծառուկյանն անկումային վիճակից դուրս չի գալիս
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet