▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանն՝ իր սկանդալային գրառման մասին

«Ո՞ւմ էր վերաբերում Ձեր աղմկահարույց գրառումը»,- այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին լրագրողները:

Հարցին ի պատասխան Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ում որ վերաբերում էր, ինքը դա տեսել է, հասկացել է, զգացել է»:

Գ. Ծառուկյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք այդ գրառումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՞ն էր վերաբերում:
     Հիշեցնենք Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Ծառուկյանի՝ վերոնշյալ գրառումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես՝ եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին