▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չարությունը ներսումդ էնպես է քլթքլթում, որ չթափես, կարող է պայթես». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանի գրառումը.

«Էն ժամանակ, որ գրկի երեխաներին էլ էին տանում փողոցներ փակելու, որ իր «հազարամյա» երազանքը կատարվի, նրա քնքուշիկ սրտիկը էդպես չէր թփթփում, որ էդ փոքրիկներին օգտագործում էին իշխանության հասնելու համար։ Էն էլ էն դեպքում, որ էդ երեխաներն իրոք ապահով վիճակում չէին, կարող էր մի ծալապակաս մեքենան քշել նրանց վրա, ոստիկաններն իրենց բիրտ գործողությունների ժամանակ կարող էին վնասել նրանց, որեւէ մեքենայի արգելակ կարող էր չենթարկվել` մեկ էլ տեսար։
Ու ընդհանրապես` լավ է, թե վատ, լեձի ջան, բոլոր ժամանակներում երեխաներ եղել են պայքարի շարքերում։
Ինձանից պակաս չգիտես, պարզապես չարությունը ներսումդ էնպես է քլթքլթում, որ չթափես, կարող է պայթես, դրա համար ես ժամանակ առ ժամանակ արտանետումներով օդը պղտորում։
Առանց դրա էլ` էնքան է պղտորված, շնչահեղձ ենք լինում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին