Ռեժիսոր Սարիկ Անդրեասայանը հրապարակում է արել Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապալցությամբ։
«Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի, Պակիստանի եւ ահաբեկիչների օգնությամբ հարձակվեց մեր ազգի վրա։ Հարձակվել են գիշերը, ինչպես ֆաշիստները, երբ բոլորը քնած էին։ Հարձակվել են թուրքական անօդաչուներով, իսրայելական հրթիռներով ու բոլոր արգելված ռումբերով։ Հարձակվել են համավարակի ընթացքում, երբ ամբողջ աշխարհը «հիվանդ» էր, եւ յուրաքանչյուր պետություն օրինական պատրվակ ուներ չխառնվել ուրիշի վշտին։
Մեր «հարեւանները» կրակում էիեն դպրոցների եւ մանկապարտեզների վրա, գնդակոծում եկեղեցիներ, բայց միեւնույն ժամանակ բոլոր տեղերից հեռարձակում էին, թե հայերը կարող են ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել մի տարածքում՝ անկախ նրանից, թե ումն է այն։ Մինչ աշխարհը «մտահոգություն» էր հայտնում, համացանցում հրապարակվում էին մեր քաղաքացիների կտրված գլուխների նկարներները, եւ արեւմտյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում շարունակում էին ասել, որ ցանկանում են ապրել խաղաղ։ Մենք մենք արդեն դառը փորձ ունենք եւ հիշում ենք ցեղասպանությունը, հիշում եք Սումգայիթը, հիշում ենք տասնյակ հազարավոր հայ փախստականներին եւ Բաքվում անհետ կորածներին, այդ պատճառով չենք հավատա այդ հեքիաթներին։ Բավական է միայն դիտել վավերագրական հաղորդումները, որոնցում Ադրբեջանի բնակիչները չեն թաքցնում, որ իրենց երկրում վաղ հասակից հայերի եւ քրիստոնեության նկատմամբ ատելություն են դաստիարակում։
Տակնուվրա անելով այդ վերքը՝ այնպիսի բռնապետներ, ինչպիսիք են Ալիեւը եւ Էրդողանը, կրկին պայքարի հավերժ գործընթաց են սկսել, եւ, ցավոք սրտի, սա միայն մեծ պատերազմի սկիզբն է, որում կրկին մահանալու են թե այս, թե մյուս կողմից որդիներ ու հայրեր»,- գրել է ռեժիսորը։