Դիտեք նաև՝
Ցավում եմ, որ այսպիսի քաղաքային իշխանություն ունենք, իրոք սա մեծ ցավ է ինձ համար որպես երեւանցի, բայց ոչինչ, մի քիչ էլ պետք է դիմանանք բոլորս եւ կարծում եմ՝ շատ մեծ փոփոխություններ պետք է ունենանք ոչ միայն քաղաքում, այլեւ մեր երկրում: Այս մասին ավագանու նիստը բոյկոտելուց հետո ասաց Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում:
«Եթե թույլ տաք ելույթս շարունակեմ, որովհետեւ այն ամենեւին էլ ավագանու անդամների համար չէր, այլ երեւանցիների համար էր: Արդյոք այսօր տրանսպորտի հարցը լուծված է: Արդյոք մենք ունենք այն հանրային տրանսպորտը, բավարար շարժակազմ, որ մարդիկ այսօր 160 հազար դրամ չմուծեն, եւ կարողանան հասնել աշխատանքի վայր կամ այլ վայրեր: Պատասխանը միանգամից ակնհայտ է, իհարկե, ո΄չ: Այսօր հնարային տրանսպորտի վիճակը հեռու է բավարար լինելուց ու մենք հենց դա ենք ասում, թե մեր կառավարման ժամանակ, թե դրանից առաջ, երբ ՀՀԿ-ական քաղաքապետը փորձում էր թանկացնել տրասնպորտը, ասում էինք՝ եղբայր, սկզբում նախ որակը բարձրացրու, հետո քաղաքացու վիճակը թեթեւացրու, հետո նոր թանկացման մասին խոսի, պետք չի գլխից թանկացնել, հետո ինչ լինում է լինի»,-ասաց նա:
Մարությանը նշում է, որ կարմիր գծերը թանկացնելով հոսքերը չեն կրճատվելու. «Ուղղակի հարուստները կկարողանան վճարել, իսկ միջին եկամուտներ ունեցողների վիճակը կվատանա, փոխարենը քաղաքի բյուջետային հոքերը կավելանա եւ ՔՊ-ականները հնարավորություն կունենան մյուս տարի ավելի ճոխ սալյուտ խփել»:
Մարությանը նշում է, որ կարմիր գծերի թանկացման մասին որոշում ընդունեցին միայն ընտրություններից հետո, իսկ մինչ այդ դրա մասին ընդհանրապես չէին խոսում:
«Ինչպես ՔՊ-ն համապետական ընտրություններիին խոսում էր Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի մասին, իսկ ընտրություններից հետո մոռացան այդ մասին»,-ասաց նա: