▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չավուշօղլուն ասաց՝ Նիկոլի «վզին դրել ենք». Գագիկ Մինասյան

 

«Պատահական չէ, որ Չավուշօղլուն ասում է, թե Հայաստանի իշխանությունների կողմից կա խնդիրը լուծելու խոսքերով արտահայտված համաձայնություն, սակայն ուշանում է դրա գործնական իրականացումը Հայաստանի կողմից»,- այսօր՝ «Հայելի» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ, ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։

«Եթե հեռանանք գրական բառապաշարից, ապա ակնհայտ է, որ Չավուշօղլուն ասում է՝ մենք դրել ենք Հայաստանի իշխանության վզին, և նա պարտավոր է իր խոստումների համաձայն այդ զիջողությանը գնալ։ Ակնհայտ է, որ այս իրավիճակում մեր գավառական ճարպկությունը, որ մեր դիվանագիտությունը փորձում է իրականացնել այս վերջին չորս տարիների ընթացքում, բերելու է ֆիասկոյի»,- նշել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին