▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չավուշօղլուն դատապարտել է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան դատապարտում է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը: «Թուրքիան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանության բռնազավթման փորձերին: Դա վերաբերում է նաև Հայաստանի իրադարձություններին»,- Բուդապեշտում Հունգարիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ Թուրքիան «կապեր չի ունեցել Հայաստանի իշխանությունների հետ», բայց Անկարան «սկզբունքային դիրքորոշում ունի հեղաշրջումների հարցում»:

Բացի այդ, ըստ Չավուշօղուի՝ «տարածաշրջանում կա հնարավորությունների պատուհան, որը բոլորը պետք է օգտագործեն»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին