▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չախոյանը ձերբակալվել է՝ թուրքական կուսակցության դեմ ընդվզման համար»

Թարմացված․ Հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանն անդրադարձել է բլոգեր Արթուր Չախոյանի ձերբակալությանը, ով փորձում էր խափանել, Խաչատրյանի ասած, թուրքական կուսակցության բացման համագումարը։ «Երևանում՝ Խուլ ու համրերի կենտրոնում, նախատեսվում էր բացել թուրքական կուսակցություն, որի հետևում կանգնած է Թուրքիայում բնակվող Նատալիա Ալեքսանյան ներկայացող անձնավորություն, ով իրականում առևտրական Տաթևիկն է։ Սույն տիկինը ինտերնետային տիրույթում ակտիվ քարոզով փորձել է ՀՀ-ում բացել թուրքական կուսակցություն, որի ղեկավար կազմի մեջ է մտնում նախկինում ԼՀԿ անդամ, այնուհետ Մհեր Արմենիայի կուսակցության անդամ Ռոման Նազարյանը։ Կուսակցությանը գեղեցիկ անուն են տվել՝ ՀՀ պետականակենտրոն կուսակցություն»,- ասել է Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Էս ո՞ւր ենք հասել։
Մեր քթի տակ թուրքական կուսակցություն են հիմնում։
Համագումար են նշանակել ու Արթուր Չախոյանը դրա դեմ ընդվզման ակցիայի պատճառով ձերբակալվե՞լ է»։

Այս առիթով ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի անդրադարձը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «18.05.2024-ին մեր համախոհների հետ միասին կարողացանք կանխել Հայաստանում թnւրքական ծագումնաբանությամբ մի կուսակցության հիմնադրումը։
Մեզ ձերբակալել են 72 ժամով։
Շնորհակալ եմ բազմաթիվ զանգերի ու անհանգստության համար։ Աստծով»։

***

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին