▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձայնդ կտրի, հանգստացեք, թուլացեք և վայելեք. Գևորգ Պապոյանը՝ Մարուքյանին և ԼՀԿ-ականներին

Այսօր՝ մարտի 5-ին, Ազգային ժողովում «Իմ քայլը» պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց.

«Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստանը» սկսել են քննարկել շրիշակից ցածր մակարդակի թեման. Մարուքյանը խիստ սրտնեղելով ըստ երեւույթին, որոշ անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի հնարավոր բռնագանփձման հեռանկարից, ընկավ հուզական պոռթկման մեջ եւ ինձ մեղադրեց 18 տարեկանում ՀՀԿ-ին անդամակցելու համար, հետն էլ ասելով, թե բա ինչու կոռուպցիայի հետ կապված հարցերն այն ժամանակ ինչու չէիք բարձրացնում»:

/filemanager/uploads/Gevorg_Papoyan.jpg

Պապոյանն ասաց նաև, որ այդ հարցերը չէր կարող բարձրացնել, որովհետեւ որեւէ կապ չի ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ, ավելին 2011-ին իր հայացքների համար զրկվել է բուհում իր աշխատանքից: Նա ասաց, որ մինչ պատգամավոր դառնալը պետական համակարգում չի աշխատել, աշխատել է մասնավոր ոլորտում եւ ինքն է կերտել իր ճանապարհը: Երբ ԼՀԿ-ականները տեղից արձագանքեցին, Պապոյանը հայտարարեց «Խլրտոցներ չլսեմ», իսկ երբ տեղից սկսեցին աղմկել՝ արձագանքեց.

«Ձայնդ կտրի: Հանգստացեք, թուլացեք ու վայելեք»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին