Սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցում գործող «Արամե մյուզիք հոլ» ակումբում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը ՌԴ քաղաքացի 41-ամյա Մաքսիմ Վ․-ն է։ Պարզվել է նաև, որ նա տեղափոխվել է «Արամե մյուզիք հոլ» ակումբից։
Ոստիկանները ակումբում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալում են Երևանի բնակիչներ 51-ամյա Դավիթ Մկրտչյանին, 51-ամյա Վահե Եսայանին, 32-ամյա Ալբերտ Արեվշատյանին և 48-ամյա Արտաշես Աբրահամյանին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածներից Ա․ Արեվշատյանը ձերբակալվել է, մյուսները ազատ են արձակվել, իսկ Ա․ Արեվշատյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արեվշատյանի որդին է։
Ծեծկռտուք երևանյան ակումբում․ Կան բերման ենթարկվածներ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet