▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք Գյումրիի ՔՊ գրասենյակում

Երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ Գյումրիի գրասենյակում։

Օրագիր.News-ն է գրում ու նշում, որ կայքի աղբյուրի փոխանցմամբ` վիճաբանությունը կապված է Գյումրիի քաղաքապետի պաշտոնի հետ։

Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հնարավոր հրաժարականի մասին, քանի դեռ Գյումրիի քաղաքապետը պաշտոնապես հրաժարական չի ներկայացրել, ՔՊ-ում խմորումներ են, ավելի ճիշտ սկսվել են գժտություններ։ Իշխանական վերնախավը չի կարողանում կիսել քաղաքապետի աթոռը։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է հավակնում այդ պաշտոնին, մյուս կողմից այն մարդիկ, ովքեր անվերապահորեն ծառայում են Նիկոլ Փաշինյանին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին